Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կարոտել էի՞ք Բորիս Ջոնսոնին

Կարոտել էի՞ք Բորիս Ջոնսոնին
27.05.2019 | 11:59

Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ հունիսի 7-ին հրաժարական է տալու: Նրան կփոխարինի Պահպանողական կուսակցության անդամը՝ խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում 2022-ին են: Նոր ղեկավարին Տորիները ուզում են ընտրել մինչև ամենամյա կուսակցական կոնֆերանսը, որ սեպտեմբերի վերջին է: Ներկուսակցական հարցման համաձայն՝ առաջատարը ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն է, բայց նա կուսակցության ներսում շատ հակառակորդներ ունի:

Պահպանողականներին պետք է միավորել բրեկզիտով մասնատված կուսակցությունը, Ջոնսոնը կոմպրոմիսների ոչ մեծ վարպետ է: 2019-ի ապրիլին ConservativePoll-ի Պահպանողականների 1120 անդամի հարցման արդյունքով՝ Բորիս Ջոնսոնն ունի 32,4 %, Դոմինիկ Ռաբը՝ 14,7%, Մայքլ Գոուվը՝ 8,4%, Ջերեմի Հանթը՝ 6,5%, Սաջիդ Ջավիդը՝ 4,7%, Ռոնի Ստյուարտը՝ 3,0%, Լիզ Տրասը՝ 2,8%, Ջեկոբ Ռիս-Մոգը՝ 2,6 %, Ջեյմս Կլևերլին՝ 2,3%, Էմբեր Ռադը՝ 2%, Դևիդ Դևիսը՝ 19%, Մեթ Հենկոկը՝ 1,9%, Պրիտի Պատելը՝ 1,7%, Էսթեր Մակվեյը՝ 1,5%, Թոմ Թուջենհաթը՝ 1,2%, Պենի Մորդենհաթը՝ 1,1%:


Բորիս Ջոնսոն
Լոնդոնի նախկին քաղաքապետ ու ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնին համակրում է կուսակիցների 32,4%, նույնքանը համակրում է մյուս բոլոր թեկնածուներին համատեղ: Բայց Ջոնսոնին դա ոչինչ չի երաշխավորում՝ նա հանրաճանաչության վարկանիշի առաջատար էր 2016-ին, բայց նույնիսկ չառաջադչեց թեկնածութունը ներկուսակցական ինտրիգների պատճառով ու վարչապետ դարձավ Թերեզա Մեյը: Բորիս Ջոնսոնը գլխավոր քաղաքական գործիչներից մեկն է, ում շնորհիվ բրեկզիտն ընդհանրապես հնարավոր դարձավ: Բայց արդյունքում նա տանուլ տվեց: Չդառնալով վարչապետ՝ նա ստացավ ԱԳ նախարարի պորտֆելը: Այսօրվա գնահատականով՝ նա բավարար դիվանագետ չէր այդ դերի համար: Ջոնսոնը մեղադեց ԵՄ-ի, որ Բրյուսելի քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի Ուկրաինայում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անվանեց ՙհրեշ՚, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատեց Հարրի Պոտերի սագայի էլֆ Դոբբիի հետ: Այդօրինակ կարիերան տրամաբանորեն տարավ պաշտոնանկության: Ջոնսոնը հեռացավ, իր կարծիքով՝ ԵՄ-ի հետ չափազանց մեղմ համաձայնագրից հետո, որ պատրաստել էր իր կուսակցությունը: Վերջին ամիսներին նա անխնա քննադատում էր Թերեզա Մեյին ու հայտնվում տհաճ իրավիճակներում: Օրինակ՝ մայիսի 3-ին հայտարարեց, որ քվեարկել է տեղական ընտրություններում, թեպետ իր ընտրատեղամասում այդ օրը ոչ ոք չէր ընտրվում:


Դոմինիկ Ռաբ
ՙԱրժանապատիվ՝ ինչպես միշտ՚՝ իր Թվիթերում Թերեզա Մեյի հրաժարականը մեկնաբանեց բրեկզիտի գործերով նախկին նախարար Դոմինիկ Ռաբը: Նա ունի կուսակիցների 14,7% -ի համակրանքը: Ռաբը նույնպես կոշտ բրեկզիտի կողմնակից է և վարչապետի գործունեությունը ոչ միշտ էր համարում կոմպլեմենտար: Բրեկզիտի գործերով նախարար նա դարձավ 2018-ի հուլիսին. Նոյեմբերին հրաժարական տվեց, որովհետև չէր կարող ՙմաքուր խղճով՚ աջակցել Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագրին ԵՄ-ի հետ: 2012-ին նա նախաձեռնեց ՝ բրիտանական վիզաներից զրկելու ու ակտիվների սառեցման օրինագիծ՝ բոլոր նրանց նկատմամբ, որ առնչվում էին Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիցկու մահվանը:


Մայքլ Գոուվ
Տորիների ղեկավար նրան տեսնում է կուսակիցների 8,4%-ը: Մի քանի տարի լրագրող է եղել, կառավարությունում է 2010-ից: 2016-ին հենց Գոուվը թույլ չտվեց վարչապետ դառնալ Բորիս Ջոնսոնին, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրան աջակցելու փոխարեն՝ներկայացրերց վարչապետ դառնալու սեփական հավակնությունները: Նա տանուլ տվեց Թերեզա Մեյին և մեկ տարի պաշտոն չուներ: 2017-ին դարձավ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար: Բրեկզիտի գլխավոր կողմնակիցներից է:


Ջերեմի Հանթ
2018-ին նա փոխարինեց Բորիս Ջոնսոնին ԱԳ նախարար նշանակվելով ու իր նախորդի պես դիվանագիտական ոչ մի փորձ չուներ: Հանթը կառավարությունում պատասխանատու էր մշակույթի, 2012-ին Լոնդոնում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի համար, եղել է առողջապահության նախարար: Նա ևս բրեկզիտի կողմնակից է: Նշանակումից հետո նա համեմատեց ԵՄ-ն ու ԽՍՀՄ-ը: Պատասխան քննադատության աստիճանը պակաս չէր՝ Եվրախորհրդարանում բրեկզիտի համակարգող Գայ Վերհոֆստադտը ենթադրեց, որ եվրոպական ազատությունն ու ժողովրդավարությունը պաշտպանող Ուինստոն Չերչիլն ու Մարգարեթ Թետչերը այդ հայտարարությունից հետո ՙգերեզմաններում շուռ են եկել՚: Հանթին աջակցում է կուսակիցների 6,5%-ը:


Սաջիդ Ջավիդ
Տարբեր պաշտոններ է ունեցել Տորիների կառավարությունում: 2017-ին նշանակվել է ներքին գործերի նախարար: Վարչապետ նրան ցանկանում է տեսնել կուսակիցների 4,7%-ը: Նա պակիստանցի էմիգրանտների ընտանիքից է: Նշանակումից հետո խոստացավ, որ մարդկանց նկատմամբ վերաբերմունքն ավելի հարգալից, իսկ միգրացիոն քաղաքականությունն ավելի արդար կդառնա: Ջավիդը Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան քաղաքական սակավաթիվ գործիչներից է, որ բրեկզիտի ժամանակ չունի (հիմնականում նա աջակցում էր Թերեզա Մեյի ներկայացրած համաձայնագրերին): Ջավիդը պայքարում է անլեգալ միգրանտների ռեկորդային թվի դեմ, որ ցանկանում են Մեծ Բրիտանիա հասնել Լա Մանշով: Սառը զենքով հանցագործությունների թիվը Մեծ Բրիտանիայում հիմա երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մակարդակին է: Ջավիդը աղմկահարույց որոշում ընդունեց քաղաքացիությունից զրկելու Շամիմա Բեգումին՝ այն աղջկան, որ հեռացել էր Լոնդոնից՝ միանալու ԻՊ-ին: Հիմա նա այն մարդկանցից մեկն է, որ վճռում է Ջուլիան Ասանժի ճակատագիրը, որ դեռ Մեծ Բրիտանիայում է և կարող է 180 տարվա բանտարկության դատապարտվել ԱՄՆ-ում:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ Տորիներից ով էլ դառնա կուսակցության ղեկավար ու վարչապետ, շարունակելու է բրեկզիտի քաղաքականությունը: Որքանո՞վ է դա հնարավոր ու ընդունելի բրիտանացիների համար 2019-ին: Կա երկու ճանապարհ՝ կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ Թերեզա Մեյը արդեն մեկ անգամ փորձել է ու կորցրել Տորիների մանդատների զգալի մասը, կամ՝ ևս մեկ հանրաքվե անցկացնել նույն հարցով: Բորիս Ջոնսոնի վարչապետության պարագայում դա բացառվում է ու գուցե հենց դա էլ պատճառ դառնա, որ կոմպրոմիսների ունակություն չունեցող Բորիս Ջոնսոնը նորից չստանա վարչապետի պորտֆելը: Թերեզա Մեյը իր նախապատվությունների մասին ոչինչ չի ասել՝ նա մինչև հունիսի 7-ը Մեծ Բրիտանիայի վարչապետն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ